ԿՐԹՈՒԹԻՒՆ

Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելութիւնն է համարում հնարաւորութիւն ընձեռել համայնքի անդամներին, աշխատակիցներին եւ բոլոր շահագրգիռ կողմերին արտադասարանական եւ դպրոցական կրթութեան միջոցով սովորել Հայ Առաքելական եկեղեցու աստուածաբանութիւնը, հայոց լեզուն, Հայաստանի պատմութիւնն ու մշակոյթը։

Այն հանդէս է գալիս որպէս ուսումնական համայնք, որը շոշափում է հաւատքի, կեանքի եւ սոցիալական մարտահրաւերների հետ կապուած հարցեր: Ե՛ւ թեմը, եւ՛ տեղի հայ համայնքները առաջարկում են յետագայ կրթութեան դասընթացներ, սեմինարներ, աշխատաժողովներ եւ դասախօսութիւններ: Գրադարաններում հասանելի են լրատվամիջոցների լայն տեսականի բոլոր տարիքի եւ մասնագիտութեամբ հետաքրքրուած մարդկանց համար:

Կրթութեամբ զբաղուող վարչութիւնը պատասխանատու է համայնքում կրթութեան համար, որն իր մէջ ներառում է կատեխիզացիայի, կրօնական ուսուցման, շաբաթօրեայ կամ կիրակնօրեայ դպրոցների, եկեղեցու սպասաւորների եւ աշխատակիցների վերապատրաստման եւ յետագայ կրթութեան ոլորտները։ Այն ուսանողներին տրամադրում է խորհրդատուութիւն եւ աջակցութիւն, ինչպէս նաեւ կազմակերպում երեխաների, երիտասարդների եւ մեծահասակների համար արտադպրոցական կրթական միջոցառումներ:

Առաջնահերթութիւններ

  • Շաբաթօրեայ եւ կիրակնօրեայ պրոցներ

  • Ուսումնական հաստատութիւններ

  • Ուսուցման եւ յետագայ կրթութեան առաջարկներ

  • Երեխաների եւ երիտասարդների համար արտադպրոցական կրթութիւն

  • Եկեղեցական կրթութեան համար խորհրդատուական ծառայութիւններ

  • Մեծահասակների կրթութիւն

UNSER TEAM

Pfr. Dr. Diradur Sardaryan
Theologie & Ethik

Tel.: +49 7161 8084717
E-Mail: ref2@berlin.dakd.de

N.N.
Sprache & Literatur

Tel.: +49 7161 8084717
E-Mail: ref2@berlin.dakd.de

N.N.
Geschichte, Erinnerungskultur

Tel.: +49
E-Mail: ref2@berlin.dakd.de

N.N.
Kunst & Kultur

Tel.: +49
E-Mail: ref2@berlin.dakd.de

Ինչի՞ն են հաւատում հայ քրիստոնեաները։ Ի՞նչ է նշանակում իմ հաւատքն ինձ համար: Ո՞ր ավանդոյթներն է պահպանում հայ եկեղեցին։ Ի՞նչ է յայտնում Աստուածաշունչը։ Ինչու՞ ես պէտք է գնամ եկեղեցի: Այս եւ նմանատիպ հարցերի պատասխանները, որոնցից մի մասը նաեւ շատ անձնական են, եկեղեցու մասին ընդհանուր տեղեկութիւններ, ինչպէս նաեւ հաւատքի մասին սեմինարներ տրուում են մեր թեմում եւ ծխերում՝ հրատարակութիւնների, հաւատքի ճամբարների, շաբաթօրեայ դպրոցների, սեմինարների եւ Աստուածաշնչի միջոցով։

Մեր թեմում շատերն աշխատում են կամաւոր հիմունքներով։ Մենք շատ ուրախ ենք այս անփոխարինելի աջակցութեան համար եւ ցանկանում ենք մեր որակաւորման առաջարկներով օգնել նրանց եւ հարմարեցնել մեր ծառայութեան տարբեր ոլորտներում իրենց կարեւոր խնդիրներին: Մեր նպատակային առաջարկներն ուղղուած են խորհրդի բոլոր անդամներին, կամաւորներին, եկեղեցու սպասաւորներին եւ մարդկանց, ովքեր կարող են իրենց պատկերացնել մեր թեմում, օրինակ՝ երեխաների եւ երիտասարդների աշխատանքի, սոցիալական հարցերի, տարեցների, մշակոյթի, կրթութեան կամ կառավարման ոլորտներում:

Մեր թեմի մի քանի համայնքներում մենք երեխաներին եւ երիտասարդներին առաջարկում ենք շաբաթօրեայ կամ կիրակնօրեայ դպրոցում սովորելու հնարաւորութիւն: Այնտեղ երիտասարդները ոչ միայն ծանօթանում են հայ եկեղեցու հաւատքին, այլեւ հայոց լեզուին ու պատմութեանը։ Նրանք իրենց ազատ ժամանակն անցկացնում են իրենց հասակակիցների հետ, զբաղուում ձեռագործ աշխատանքով, երգում, պարում եւ զուարճանում: Որոշ համայնքներում դպրոցներից հեռու ապրող հայրենակիցները հնարաւորություն ունեն ինտերակտիւ առցանց մասնակցել այս դասերին։

«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շաբաթօրեայ դպրոցներ

«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շաբաթօրեայ դպրոցները Բադեն-Վիւրթեմբերգի հայ համայնքի փորձնական ծրագիրն է։ Դրանք ունեն աւելի քան 10 տարուայ փորձ եւ ստեղծուել են Շտուտգարտի համանուն շաբաթօրեայ դպրոցում։ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շաբաթօրեայ դպրոցները 6-ից 14 տարեկան երեխաներին առաջարկում են ընդլայնել իրենց գիտելիքները հայ եկեղեցու հաւատքի վերաբերեալ: Բացի այդ, երեխաները սովորում են հայերէն և/կամ գերմաներէն, եկեղեցու պատմութիւնն ու մշակոյթը եւ ընդլայնում են իրենց սոցիալական հմտութիւնները՝ հանդիպումների եւ ինտեգրմանը նպաստող խաղերի միջոցով: Բացի պարապմունքներից, կան նաև ձեռագործ աշխատանքներ, պարեր, երգեցողություն, ինչպէս նաեւ ազատ ժամանց՝ խաղերի, էքսկուրսիաների և մանկական ճամբարների տեսքով։ Մենք հոգ ենք տանում իւրաքանչիւր երեխայի հայկական ինքնութեան ամրապնդմանը եւ նպաստում երեխաների ինտեգրմանը։

Մեզ մօտ երեխաները սովորում են փոքր խմբերով հաճելի եւ անկաշկանդ մթնոլորտում: Հնարաւորութիւն կա ինչպես ներկայ, այնպէս էլ առցանց մասնակցել դասերին կամ համատեղել երկուսը միասին։ Լեզուի, պատմութեան եւ կրօնի համապատասխան ծրագրերը ստեղծուել են մեր գործընկեր ՀԲԸՄ Հայկական վիրտուալ քոլեջի համագործակցութեամբ։ Ծնողների ցանկութեամբ երեխաները կարող են մասնակցել համապատասխան թեստերի եւ ստանալ վկայականներ։ Մեր շաբաթօրեայ դպրոցներում աշխատող մասնագետներն անցնում են մանկավարժական կամ սոցիալ-մանկավարժական վերապատրաստում եւ մասնակցում առարկայական յետագայ վերապատրաստման սեմինարներ:

Փորձնական նախագծին մասնակցում են Շտուտգարտի, Կարլսռուհեի և Քելի շաբաթօրեայ դպրոցները, որի նպատակն է ծրագրի հաջող աւարտից յետոյ Գերմանիայի Հայոց թեմի բոլոր ծխերում եւ ծխական համայնքներում արդէն գոյութիւն ունեցող լեզուական եւ շաբաթօրեայ դպրոցներն ինտեգրել միասնական մեկ համակարգում:

Weiter zu den Samstagsschulen «Surb Mesrop Mashtoz»

Team:

Projektleiter: Pfr. Dr. Diradur Sardaryan
Projektmitarbeiterin: Srbuhi Gasparyan
Projektmitarbeiterin: Naira Yakarian
Projektmitarbeiterin: Anna Mowsisyan
Projektmitarbeiterin: Shoghik Alikanyan

Kontakt:

Armenische Gemeinde Baden-Württemberg e.V.
Lerchenbergerstraße 52, 73035 Göppingen
Tel.: +49 7161 8084717
E-Mail: mashtoz@agbw.org

BILDUNGSMÖGLICHKEITEN

BILDUNGSANGEBOTE DER DIÖZESE
ARMENISCHE PRIESTERSEMINARE
ARMENISCHE HOCHSCHULEN

Schreiben Sie uns

Fehler: Kontaktformular wurde nicht gefunden.